«Որևէ փակ թեմա չի լինի». Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է թեյի՝ առանց տեսախցիկների

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրել է թեյի սեղանի շուրջ զրույցի։

«ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները և ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաև չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցենք մեր ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ: Հուսով եմ՝ չեք մերժի իմ այս հրավերը:

Նախապես ասեմ, որ խոսելու որևէ փակ թեմա չի լինի, համարենք այս հանդիպումը աշխատանքային քննարկում, իրար ավելի լավ հասկանալու ևս մեկ հնարավորություն:

Կանխավ շնորհակալ եմ»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031