«ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել»:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նա պարզաբանել է՝ հնարավոր է՝ ավտոբուսի վարորդների երթուղի դուրս չգալը և դրանում նրանց ներգրավելը նախապես համաձայնության տարրեր է պարունակեն։
Ուստի, ըստ նրա, թող քննությունը պարզի՝ գործ ունեն պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելո՞ւ հետ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունեն այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է քրեական օրենսդրության սահմանը։
Գրիգորյանը նաև նշել է՝ տեղի ունեցածը ոչ թե գործադուլ է եղել, այլ շանտաժ, փորձ է արվում Երևանի իշխանության վրա ճնշում գործադրել: