Ավտոբուսի վարորդների գործադուլի հետևանքով այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից. քաղաքապետի խոսնակ

Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից ավտոբուսին վարորդները գործադուլ են սկսել, նրանք բողոքում են իրենց պայմաններից եւ աշխատավարձերից:

Քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վարորդներն անտրամաբանական պահանջներ են առաջ քաշում եւ խոսում շանտաժի լեզվով:

Իսկ քաղաքապետ Ավինյանն էլ հայտարարել է, որ ոչ մի փոխզիջում չի լինելու:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930