Նարեկ Զեյնալյանին կփոխարինի Ալեքսանդր Ավետիսյանը. նա երդվեց ու ստանձնեց լիազորությունները

ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Նարեկ Զեկնալյանի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական մասի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին:

Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու մարդկային արժեքների պահպանման համար»:

Հիշեցնենք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031