Skip to main content

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Պապիկյանի այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։

Հայաստանն ու Միացյալ Նահանգներն երկու անգամ Հայաստանում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Մեկն անցած տարվա սեպտեմբերին էր՝ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողների մասնակցությամբ, մյուսն՝ այս տարվա հուլիսին։

Հայ-ռուսական լարվածության պայմաններում հայ — ամերիկյան զորավարժությունները պարբերաբար քննադատում էր պաշտոնական Մոսկվան՝ այն մտահոգիչ համարելով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930