Գեղամ Նազարյանը դուրս է եկել խմբակցությունից, նա անկախ պատգամավոր կդառնա. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

Գեղամ Նազարյանը դուրս է եկել խմբակցութունից, նա անկախ պատգամավոր կդառնա: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը:

««Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։

Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։

Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:

Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։

Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։

ԱԺ «Հայաստան» խմբակցություն

30.11.2024թ.»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031