Երևան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատվիրակությանը ընդունելու վերաբերյալ։Այցը տեղի կունենա դեկտեմբերի 8-12-ը։

Պատվիրակությունը գլխավորում է Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆսթաթիուն։ Պատվիրակության ընդունելությունը կստանձնի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031