ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Ալագյազ-Արթիկ, Աշոցքի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031