Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների եւ միավորման երկրների զորքերի հաշվարկների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակի զորահանդեսին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Շատ կարեւոր է, որ մենք հիշենք խորհրդային ժողովրդի հաղթանակի մասին Հայրենական մեծ պատերազմում, հոբելյանի՝ այդ հաղթանակի 80-ամյակի մասին… Ես հուսով եմ, որ դուք ժամանակ կգտնեք այդ հանդիսավոր միջոցառման համար Մոսկվայում մայիսի 9-ին։ Բացի այդ, մենք հրավիրում ենք ՀԱՊԿ երկրների զորքերի հաշվարկներին ռուս զինվորականների հետ միասին մասնակցելու զորահանդեսին»,- ասել է նա մասնակից երկրների ղեկավարներին։

Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ բոլոր երկրներում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան «ամենաբարձր պետական մակարդակով»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930