Բավարիան կրկնել է Բարսելոնայի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Մյունխենի «Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ անպարտելի լինելու առումով, հայտնում է Opta Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները 33 խաղ անընդմեջ չեն պարտվում խմբային փուլի տնային հանդիպումներում՝ 31 հաղթանակ և երկու ոչ-ոքի: Այս շարքը մրցաշարի պատմության մեջ ամենաերկարն է «Բարսելոնայի» ռեկորդի հետ միասին, որը 2009-ից 2020 թվականներին 33 խաղ անպարտելի է եղել սեփական հարկի տակ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում «Բավարիան» նվազագույն հաշվով հաղթել է ֆրանսիական ՊՍԺ-ին։ «Բավարիան» հինգ խաղից հետո Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը։ Թիմն ունի ինը միավոր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031