Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները

Մոսկվայում այսօր հանդիպում են ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ ռուսական կողմի՝ հանդիպմանը կքննարկվեն ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները։

Ընդգծելով, որ այս ձևաչափով սա արդեն 20-րդ հանդիպումն է՝ ՏԱՍՍ-ը նշում է, որ հանդիպմանը նախատեսված է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր ասել, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031