Կանադացի լրագրողը հայտնում է, որ Թուրքիան արգելել է իր մուտքը երկիր, նա Ստամբուլ էր մեկնել Երևանից

Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը՝ հայտարարելով, որ տղամարդը «սև ցուցակում» է: Այնուհետև տղամարդը հետ է ուղարկվել:

Այս մասին Նիլ Հաուերը հայտնել է X-ի իր միկրոբլոգում: Լրագրողը ենթադրել է, որ արգելքը կապված է իր կողմից Ադրբեջանի հասցեին քննադատությունների և Արցախում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների մասին հրապարակումների հետ:

«Երեկ ինձ արգելել են մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն։ Զբոսաշրջային այցի նպատակով Երևանից մեկնել էի Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան: Անձնագրային ստուգման ժամանակ ինձ մի կողմ տարան, տեղեկացրին, որ «սև ցուցակում» եմ, 16 ժամ պահեցին ու հետ արտաքսեցին», — գրել է լրագրողը։

Հաուերը գրել է, որ բողոքարկելու է արգելքը, քանի որ «ոչ մի հանցանք չի գործել»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031