Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։

«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում այն մասին, որ, Աստված տա` երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի, որ մենք հենց այս սարսափելի իրադարձության նախօրեին ենք, բայց, փառք Աստծո, մարդկությունը դեռ մի կերպ դանդաղում է և դեռ չի ընկղմվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ասել է Լուկաշենկոն հումանիտար մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա ելույթից մի հատված ցուցադրել են լրատվականները։

Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ տևական ժամանակ է, ինչ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում։

«Այն, որ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, դա միանշանակ է», — ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը կառավարում է աշխարհը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930