Նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լյոնգ Կյոնգի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին այցի համար ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ներդրումային հարցերին եւ ընդգծել, որ չնայած առեւտրի աճող տեմպերին՝ դեռեւս առկա են չիրացված ռեսուրսներ: Քննարկումների առանցքում են եղել կրթական ոլորտում համագործակցություն սկսելու հարցերը եւս` հիմնված պատմական հաջողված փորձի վրա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031