Երևանի ավագանիում ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունի՝ Արեգ Գևորգյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ԿԸՀ-ն նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ Գնունու Գևորգյանին։

Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ համալրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր տեղը։ Թափուր տեղի համար դիմել է 5 քաղաքացի։

ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով ընտրել է Անի Խաչատուրի Դավթյանին որպես թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031