Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հյատնել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել։

«Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն այսօր աշխատավարձ են ստացել»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Գյումրում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո ստեղծված ճգնաժամին՝ ասելով. «Ամենայն հարգանքով բոլորի և ցանկացած մարդու որոշում կայացնելու իրավունքի նկատմամբ. ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, կոնկրետ քաղաքական անպատասխանատվության դրսևորում է»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով ևս տեղեկացրել էր, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031