ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Բրյուսել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի մեկնել է Բրյուսել, միևնույն ժամանակ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի աջակցման, ՆԱՏՕ-ի և մաքսատուրքերի հարցերով հնարավոր քայլերը եվրոպացի պաշտոնյաների շրջանում լուրջ հարցեր և մտահոգություններ են առաջացնում, հայտնում է CNN-ը։

ԱՄՆ ընտրություններից ի վեր, եվրոպական առաջնորդները, մասնավորապես Էմանուել Մակրոնը, խոստացել են «միասնական, ավելի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա», մինչդեռ այնպիսի կառավարություններ, ինչպիսին Օլաֆ Շոլցն է Գերմանիայում, փլուզման եզրին են:

«Տեղի է ունեցել ռազմավարական զարթոնք, որը պետք է ընդունենք որպես եվրոպացիներ: Մեր անվտանգությունը չենք կարող հավերժ վստահել ամերիկացիներին»,- հինգշաբթի հայտարարել էր Մակրոնը։

Իրենց հերթին, Թրամփը և փոխնախագահի նրա թեկնածու Ջեյ Դի Վենսը խիստ կասկածում են, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Կիևին, քանի որ պատերազմը չափազանց երկարաձգվեց: Ավելին, Թրամփը հայտարարություններ է արել, որոնք հուշում են, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի նա Ռուսաստանի հետ դժվարին զինադադարի դիմի: Քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել է նաև, որ հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանական պարտավորություններին միայն այն երկրների համար, որոնք իրենց տարեկան բյուջեից բավարար միջոցներ են հատկացնում պաշտպանությանը։

Թրամփը պատմել է, որ «մեծ երկրի նախագահներից մեկը» մի պահ իրեն հարցրել է, թե արդյոք Միացյալ Նահանգները կպաշտպանի իր երկիրը, եթե Ռուսաստանը ներխուժի, նույնիսկ եթե իրենք «չվճարեն»:

«Ոչ, ես քեզ չեմ պաշտպանի»,-ասել է Թրամփը այդ երկրի նախագահին։ «Իրականում ես կխրախուսեի նրանց անել այն, ինչ ուզում են, գրողը տանի»: Դուք պետք է վճարեք: Դուք պետք է վճարեք ձեր պարտքերը»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031