Կա արձագանք, և այդ արձագանքը գրեթե ամենօրյա է. Սիսակ Գաբրիելյանը՝ Ալիեւի սպառնալիքներին չարձագանքելու մասին

Ես չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը լռում է. կան բանակցություններ, և կան նաև հրապարակային հայտարարություններ: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ՀՀ-ի կողմից արձագանքի վերաբերյալ հարցին:

«Իմ տպավորությամբ՝ կա արձագանք, և այդ արձագանքը գրեթե ամենօրյա է: Այսինքն՝ եթե լինում է սպառնալիք, լինում է նաև դրան պատասխան, և ոչ միայն մեր կողմից, այլև մեր միջազգային գործընկերների կողմից»,- նշեց նա:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք խաղաղության, որովհետև այլ տարբերակ չկա, զարգացման համար այլ տարբերակ չկա: Օրինակ՝ այս տարի մինչև այս պահը, եթե չեմ սխալվում, սահմանային միջադեպ չի արձանագրվել:

Խոսեք գործարարների հետ, խոսեք այն մարդկանց հետ, որոնք պլանավորում են այս երկրում երեխաներ ունենալ, ընտանիք կազմել, չափազանց կարևոր է, որպեսզի երկրում լինի խաղաղություն, այսինքն՝ առանց դրա չկա կայուն և երկարատև զարգացում, և սա մեր ծրագիրն է: Մեր նպատակը դա է, որ ամեն ինչ անենք, որ հասնենք դրան»,- ասաց պատգամավորը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031