Skip to main content

Խստորեն պահպանել անվտանգության կանոնները, երթևեկել ձմեռային անվադողերով. ՆԳՆ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացում է հրապարակել, որում ասվում է.

«Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31