Այս պահին ունենք մի քանի կարեւոր քայլ առաջ գնալու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման համար մրցույթ հայտարարելու հարցին, ասաց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
«Նախ վճարում իրականացնել փորձաքննող կազմակերպութանը, որն իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարել է: Հաջորդը պետք է հասկանալ, կրկնակի պարզ փորձաքննության գնալու նախընտրելի ճանապարհը»,-ասաց նա:
Քաղաքապետ։ տիգրան Ավինյանն ընդհատեց նրան, ասելով. «Խնդրում եմ՝ այսքան դետալների մեջ մի մտեք, ուղղակի լուծեք էդ խնդիրը: Էն, ինչ պահանջվում է անել՝ արեք, և րոպե առաջ մրցույթը հայտարարենք: Փողը տվեք, եթե փող ենք պարտք: Եթե պետք է այլ փորձաքննողի ուղարկեք՝ ուղարկեք: Բայց էս դետալների մեջ ես չեմ կարծում, որ այս կազմով եւ բոլոր եւերանցիներով մտնենք: Մեզ պետք է օր առաջ այս մցրույթը հայտարարել, ընդամենը այդքանը: Մնացածն արդեն ձեր խնդիրն է, պետք է լուծեք»:
Երբ Անետա Բաբայանն ասաց. «Փորձենք», Ավինյանն արձագանքեց. «Չէ, չէ, չէ, չփորձեք, պետք է լուծեք»: