ՏԻՄ արդյունավետությունը մեծապես կախված է հանրության ակտիվ մասնակցությունից. Հայկ Ղալումյան

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա՝ ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրման 28 ամյակի առիթով:

«Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված ուղերձում ասվում է.

Սիրելի հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: Մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին:

Անգնահատելի է տեղական ինքնակառավարման համակարգի դերը մեր պետականության կայացման գործում։ 1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում ներդրված ՏԻՄ համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել՝ ապացուցելով իր արդյունավետությունն ու անհրաժեշտությունը։

Հարգելի ՏԻՄ ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է հանրության ակտիվ մասնակցությունից որոշումների կայացման ու իրականացման գործընթացում, ինչը ոչ միայն հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել տեղական նշանակության խնդիրները, այլև նպաստում է դրանց հնարավորինս արագ ու արդյունավետ լուծմանը:

Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և անձնական ու աշխատանքային հաջողություններ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031