ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 25 անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Բեկորների ընկնելու վայրերում, նախնական տվյալներով՝ ավերածություններ կամ վիրավորներ չկան»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։
«Դոմոդեդովո» օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Դոմոդեդովոն»։
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 08:03-ից օդանավերի ընդունման և մեկնելու համար», — ասվում է Դոմոդեդովոյի հայտարարության մեջ:
Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար նաև Ժուկովսկի օդանավակայանում: