ՀՀ վարչապետը Բուդապեշտում շփումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած լուսանկարներից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և այլոց հետ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031