Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ամբողջ պատասխանատվությամբ, չէի լինի այստեղ․ Գալյան

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի համոզմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Այս մասին նա ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հանցավոր ազդեցություն»,- նկատեց նա։

Հարցին՝ պատրա՞ստ է կրել այն բոլոր մեղադրանքների պատասխանատվությունը, որոնք ուղղվում են իշխող ուժին, Գալյանը նշեց. «Նախարարի պաշտոնում իմ համաձայնությունը տվել եմ ամբողջ պատասխանատվության գիտակցմամբ, եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ամբողջ պատասխանատվությամբ, չէի լինի այստեղ»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031