Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Նախնական պլանավորում էինք 800 միլիոն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու վերաբերյալ, որից հետո Մարգարա անցակետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։

«Մենք ստեղծել ենք պայմաններ, որը բավարար է նշված խմբի մարդկանց հոսքը սպասարկելու համար»,-  եզրափակեց Բադասյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031