Մետրոպոլիտենում խնդիրը լուծված է, կուտակումներ չունենք․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մետրոպոլիտենից հրապարակված լուսանկարներին կուտակումների մասին։

«Մենք մեծածավալ կուտակումներ ենք տեսնում, որը բացարձակ կապ չուներ միասնական տոմսային համակարգի հետ, բայց մեկ այլ խնդրի մասին էր վկայում, որ կարիք ունենք նոր շարժակազմերի։ Այժմ ևս մեկ շարժակազմ ենք գործարկում։ Պիկ ժամերին ունենում ենք այդ կուտակումները, որը միասնական տոմսային համակարգի հետ որևէ կապ չուներ»,- ասաց նա։

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը արձագանքեց՝ չի բացառում, որ շարժակազմերի խնդիր կա, սակայն նշեց՝ չնայած կուտակումներ եղել են վագոնների մոտ, որևէ նկար չկար և չէր կարող լինել, որում նույնատիպ կուտակումներ են բուն անցարգելների մոտ։ Դա, ըստ Գրիգորյանի, ևս մեկ անգամ ապացուցում է, որ համակարգը նորմալ սպասարկում է անգամ այդքան մեծ ուղևորահոսքը։

«Յուրաքանյուր փոփոխություն իր բարդություններով է ընթանում, բայց որոշակի ժամանակի ընթացքում այդ բարդությունները միասին հաղթահարում ենք, վստահ եմ՝ այս համակարգի անցումն այդպիսի ճանապարհ է լինելու, մետրոպոլիտենում խնդիրը լուծված է, կուտակումներ չունենք անցարգելների մոտ, մետրոյի մոտ, բայց ունենք խնդիրներ, որ պետք է լուծենք»,- նշեց քաղաքապետը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031