Բարսելոնան հաղթեց Ռեալին՝ 4 անպատատասխան գնդակ ուղարկելով Լունինի դարպասը

Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»։

Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։

Հանսի Ֆլիկի թիմի կազմում երկու րոպեում դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ էլ իրենց հաշվին գրանցեցին Լամին Յամալն ու Ռաֆինյան։

Այս խաղից հետո կատալոնական ակումբը 6 միավորի առավելություն ունի մրցաշարային աղյուսակում մադրիդյան թիմի նկատմամբ։

«Ռեալ» — «Բարսելոնա»՝ 4։0
Գոլերը՝ Լևանդովսկի (54′, 56′), Յամալ (77′), Ռաֆինյա (84′)

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031