Փաշինյանն ու Ալիևը ԱԳՆ-ներին հանձնարարել են շարունակել բանակցությունները՝ սեղմ ժամկետում պայմանագիրը վերջնականացնելու և կնքելու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօրվա հանդիպմանը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կառավարության հաղորդմամբ՝ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031