Skip to main content

Կսահմանվի հայրերի տոն, որը կնշվի հունիսի 17-ին, իսկ 16 տարեկանների համար հասանելի կդառնան իրենց առողջական փաստաթղթերը. Բաթոյան

Ազգային ժողովն հոկտեմբերի 24-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» երկու օրենսդրական նախագծերը։

Դրաք ներկայացրած ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր էջում հայտնելով այս մասին, մանրամասնել է դրանք:

«Առաջին նախագծով առաջարկում եմ սահմանել Հայրերի տոն, որը կնշվի հունիսի 17-ին: Տոնը նպատակ ունի արժանին մատուցելու այն հայրերին, որոնք իրենց ներդրումն են ունենում երեխաների կայացման և զարգացման գործում:

Երկրորդ նախագծով կստեղծվեն օրենսդրական հիմքեր, ըստ որի 16 տարին լրացած անձը (պացիենտը) իրավունք կունենա մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ»,- նշել է Բաթոյանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31