Միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է. վարչապետ

ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին մասնակցելը կարևոր է Հայաստանի համար, քանի որ դրա օրակարգն ուղղակիորեն վերաբերում է մեր երկրին: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ իր համար կարևոր է, որ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից է ստացել հրավերը և ընդունել այն։

«Գտնում եմ, որ այնտեղ գտնվելը կարևոր է ՀՀ–ի համար։ Մանավանդ որ ԲՐԻԿՍ–ի ընթացիկ գագաթնաժողովը վերաբերում է Գլոբալ Հարավին, և դա ուղիղ առնչվում է ՀՀ–ին»,– ասաց նա։

Փաշինյանը նաև կարևոր հնարավորություն է համարում գագաթնաժողովին ՀՀ մասնակցությունը «Խաղաղության խաչմերուկը» ներկայացնելու համար։ Նրա խոսքով՝ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ այդ մասնակցել է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նիստին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և տարբեր ձևաչափերով ՀՀ իշխանությունների մասնակցությունը թույլ է տալիս ավելի ճիշտ կողմնորոշվել ժամանակակից աշխարհում։

Վաղը` հոկտեմբերի 24–ին, ՀՀ վարչապետը կմեկնի Կազան` մասնակցելու ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի աշխատանքներին։

ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո: ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում: 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930