Skip to main content

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Կողմ քվեարկեց հինգ, դեմ՝ երեք պատգամավոր։

Հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Դրական եզրակացությունից հետո կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930