Հայաստանի սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ հանդիպմանը հայտարարել է.

«Հայաստանի սահմանադրությունը, որում պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն է»,-ասել է Ալիևը։

Իր հերթին, Քարփենթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը.

«Ներկա պայմաններում դրա համար կան պատմական հնարավորություններ»,-ասել է Քարփենթերը՝ նշելով, որ պայմանագրի ստորագրումը զգալի հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031