Լայնամասշտաբ պատերազմի լուրջ վտանգ ենք տեսնում. Արաղչի

Թեհրանն աջակցում է Իսրայելի և «ՀԱՄԱՍ», «Հեզբոլլահ» շարժումների միջև հրադադարի հաստատմանը, բայց նաև պատրաստ է լարվածության սրմանը Մերձավոր Արևելքում, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում է Интерфакс–ը՝ հղում տալով EFE գործակալությանը:

«Մենք լայնամասշտաբ պատերազմի լուրջ վտանգ ենք տեսնում, բացի Սիոնիստական ​​ռեժիմից (Խմբ.՝ Իրանում այսպես անվանում են Իսրայելի իշխանություններն)»,- ասել է նա Թուրքիա կատարած այցի ժամանակ։

«Մենք հանդես ենք գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին (Իսրայելի, «ՀԱՄԱՍ»-ի և «Հեզբոլլահ»–ի միջև)»,- հավելել է Արաղչին,– «բայց միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք այլ սցենարների»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031