Պուտինն ու Փաշինյանը BRICS-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում, РИА Новости-ին ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք BRICS+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։

«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել է Կոպիրկինը` պատասխանելով հարցին, թե ռուս-հայկական շփումներ նախատեսվում են Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում:

Դեսպան Կոպիրկինը շեշտել է նաև, որ ռուսական կողմը կարող է օգնել Երևանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա։

Սեպտեմբերի 18-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։

Ակնկալվում է, որ այս միջոցառմանը կմասնակցեն 38 երկրների 34 ներկայացուցիչներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930