Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին

Դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր՝ իբր ծանր հիվանդ լինելու մասին տարածված լուրերին։

«Լսե՞լ եք, ասում են՝ էդ ֆեյսբուքներում լուրեր են տարածվել, որ Աշոտ Ղազարյանը ծանր հիվանդ է, Գերմանիայից էլ բժիշկներ են հրավիրել։ Մալադեց»,- ասել է դերասանը՝ ավելացնելով, որ լավ է, առողջությունից չի դժգոհում, աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն է մաղթում և պատրաստվում է իր հաղորդումը սկսել:

Հրապարակած տեսանյութին կից նա նաև նաև գրել է.

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար։ Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, սիրելի հայեր ջան»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031