Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աղմկահարույց հայտարարություններին

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) ստվերն է և ուրվականը:

Քոչարյանը կարծում է, որ իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։

«Իսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը՝ փոքր։ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի, տարօրինակ է ինձ համար, թե ինչո՞ւ են մարդիկ նման որակում տալիս»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք աջակցե՞լ է Գալստանյանի շարժմանը ֆինանսապես կամ այլ ռեսուրսներով, Քոչարյանը պատասխանեց․ «Ո՛չ, մեր աջակցությունը եղել է Հայաստան դաշինքի հայտարարությունը, դրանից հետո որևէ հայտարարություն չի եղել։ Ինքը նաև նման աջակցության չի դիմել, որ լրատվամիջոցները չհամարեն, թե Բագրատ սրբազանի շարժումը նախագահների պրոյեկտն է»։

Հիշեցնենք՝ հիշյալ հարցազրույցի ժամանակ Աջապահյանը մասնավորապես ասել էր.

«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930