Կառավարությունը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիան վավերացնելու մասին նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել 1997 թ. ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ըստ հիմնավորման՝ Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիան միակ իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Հայաստանի կողմից ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքները առողջապահության ոլորտում պաշտպանելու տեսանկյունից։

Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԽ կողմից մշակված օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և սահմանում է այնպիսի կարևոր հարցերի կարգավորումներ, ինչպիսիք են պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը և այլն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930