Կրասնոդարը արձագանքել է Սպերցյանի և Հարությունյանի Հայաստանի հավաքականին միանալուն

Ռուսական «Կրասնոդարը» անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված թիմի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ու պաշտպան Գեորգի Հարությունյանին։

«Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը վաղը Ազգերի լիգայում կխաղան Ֆարերյան կղզիների հետ արտագնա, իսկ կիրակի օրը՝ տանը կընդունեն Հյուսիսային Մակեդոնիային»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը՝ հոկտեմբերի 10, Երևանի ժամանակով 22։45-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, իսկ 3 օր անց՝ հոկտեմբերի 13-ին տանը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930