Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հոկտեմբերի 9-ի առավոտյան իր զեկույցում տեղեկացնում է ռազմաճակատում տիրող ծանր իրավիճակի մասին։
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 172 բախում, ռուսական զորքերը մեկ հրթիռային հարված են հասցրել, 82 օդային հարված, 1190 անօդաչու թռչող սարքով և 3460 հրետանային հարձակում իրականացրել ուկրաինական դիրքերի ուղղությամբ։
«Հակառակորդն, օգտագործելով կենդանի ուժի և տեխնիկայի իր առավելությունը, շարունակաբար հարձակվում է մեր դիրքերի վրա։ Ուկրաինական պաշտպանները վճռականորեն զսպում են զավթիչների գրոհը՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ», — ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հավելել է նաև, որ ռուսական ավիացիան 11 ռումբերով ավիահարված է հասցրել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի դիրքերին։