Գլխավոր դատախազը պետք է իջնի ու բացատրություններ տա. Բագրատ Սրբազանը 20 րոպե ժամանակ տվեց

Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան; Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն էր ստանձնել լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, սակայն իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,-ասաց Սրբազանը։

Նրա խոսքով՝ երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի կանխվել ու գնահատական չի տրվել։

Բագրատ սրբազանը 20 րոպե ժամանակ տվեց, որպեսզի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքև իջնի ու բացատրություններ ու պարզաբանումներ տա. «Եթե չարձագանքեն, մեր գործողություններն այստեղ կշարունակվեն: 20 րոպեից 30 րոպե ժամանակ ենք տալիս, մինչեւ պատրաստվեն, հարդարվեն, սուրճը խմեն, մի քիչ հանգստանան, խորհրդակցեն»,–ասաց նա։

Սրբազանը նաև չբացառեց, որ եթե առաջարկ լինի դատախազության շենքում հանդիպելու, շարժման ներկայացուցիչներ կբարձրանան վերև` քննարկման, բայց լրատվամիջոցների ներկայությամբ։

Նշենք, որ ՀՀ դատախազության շենքի մոտ այս պահին ոստիկանական մեծաթիվ աշխատակիցներ են հավաքված։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930