Ձեր ստեղծած կախարդանքը միշտ կմնա մեր սրտերում․ ՖԻՖԱ-ի նախագահը՝ Ինիեստային

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 40-ամյա կիսապաշտպան Անդրես Ինիեստայի մասին, ով ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

«Մենք շնորհավորում ենք Անդրես Ինիեստան այսպիսի փայլուն կարիերա անցկացնելու կապակցությամբ։ Աշխարհի առաջնության հաղթական գոլից, որն օգնեց Իսպանիայի հավաքականին առաջին անգամ նվաճել բաղձալի գավաթը, մինչև հաղթանակ՝ երեք ակումբային աշխարհի առաջնություններում: Դուք հիացրել եք ողջ աշխարհի երկրպագուներին։

Շնորհակալություն բոլոր հիշողությունների համար։ Հաճելի էր գնդակը տեսնել ձեր ոտքերի առաջ։ Ձեր ստեղծած կախարդանքը միշտ կմնա մեր սրտերում։ Ցանկանում եմ ձեզ ամենալավն ապագայում», – գրել է Ինֆանտինոն սոցիալական ցանցի իր էջում։

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Ինիեստան անցկացրել է 131 հանդիպում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանը երկու անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունը և դարձել աշխարհի չեմպիոն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031