ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր. 90.2 մլն դրամ տուգանք է նշանակվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թ․ հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես.

14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել, մասնավորապես, «Գազ-Պրոպան» ընկերությունում՝ 22․682 մլն դրամի չափով, «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Անդակո», «Ֆլեշ» և «Էմ Ջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրում՝ 10 մլն դրամի չափով։

6 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել են 51 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 12.8 մլն դրամ տուգանք։ Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել «Դուետ Քոմփանի» ընկերությունում՝ 5․250 մլն դրամի չափով, «Գոհարիկ» ընկերությունում՝ 4․250 մլն դրամի չափով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930