Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «լավ թուրքական նվեր» է ուղարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ նրան ուղարկելով նվեր:

Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ Էրդողանը նվերը ներկայացրել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի նախօրեին։ Պուտինի օգնականը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։

Նաև պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահին նվերը քաղծառայողների համար թույլատրված երեք հազար ռուբլու սահմաններո՞ւմ է՝ Ուշակովը հումորով նշել է, որ նվերի արժեքը «մի փոքր ավելի է», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշել է ծննդյան 72-ամյակը. կառավարության բարձրագույն պաշտոնում նա 21-րդ անգամ է տոնել այն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930