Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ

Ռուսաստանի Պրեմիեր լիգան նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Հավակնորդների շարքում են Ալեքսեյ Բատրակովը, Կոնստանտին Տյուկավինը, Իլյա Սամոշնիկովը, Արտյոմ Ձյուբան և Էդուարդ Սպերցյանը։ Վերջինս սեպտեմբերին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Նրան այդ ցուցանիշով միայն շրջանցում է Բատրակովը, ով 4 գոլ է հեղինակել 3 խաղում, սակայն աչքի է ընկել նաև գոլային փոխանցմամբ։

Հաղթողը կորոշվի ՌՊԼ-ի լեգենդների, Матч Премьер հեռուստաալիքի վերլուծաբանների և երկրպագուների ձայների շնորհիվ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930