Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա. աշխատում է 14 մարտական հաշվարկ. ՆԳՆ

Հրդեհի հետևանքով տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան:

Այս մասին լրագրողներրի հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհին:

«Հրդեհի պատճառները միայն քննությունից հետո պարզ կլինեն. այս պահին հայտնի չեն: Այս պահի դրությամբ այրվում է 2500-3000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա: Ինչ վերաբերում է պայթյունին, այս պահին նման հաստատված տեղեկություն չկա:

Նախնական տվյալներով կարող եմ ասել, որ հրդեհը սկսվել է պահեստային հատվածից, ինչը տարածվել է նաև խանութի տարածք»,- ասել է Նարեկ Սարգսյանը, հավելելով, որ փրկարար ծառայողներն աշխատանքներ են տանում հիպերմարկետի անվտանգության ծառայության հետ։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ բոլոր աշխատակիցները դուրս են եկել:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930