Լուկաշենկոն առաջինն է շնորհավորել Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհավորելով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ Մինսկը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը՝ ուղղված հարաբերությունների զարգացմանը։ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի պատմական առաքելության ձեր խորը ըմբռնումը, ժողովրդի և հայրենիքի ճակատագրի համար անձնական պատասխանատվությունը դարձել են նրա պետականության և ինքնիշխանության ամրապնդման, սոցիալ-տնտեսական ներուժի և միջազգային հեղինակության ամրապնդման հուսալի երաշխիք»,- ասվում է շնորհավորանքում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը «բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի հետևողական ամուր դիրքորոշումը և նրա սկզբունքային վերաբերմունքը բելառուս-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա զարգացման նկատմամբ, որոնք նպաստել են տնտեսական ինտեգրման էական ակտիվացմանը»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031