Բեյրութից Դամասկոս. Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սիրիա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին:

Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։

«Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում զարգացումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք՝ երեկ Աբբաս Արաղչին եղել է Բեյրությում, նրան ընդունել են Լիբանանի իշխանության ներկայացուցիչները: Դիվանագետը հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի` քննարկվել է տարածաշրջանում հրադադարի հասնելու հնարավորությունը:

Արաղչին նշել է՝ Թեհրանը կաջակցի ցանկացած հաշտեցման, որն ընդունելի կլինի Լիբանանի և «Հըզբոլլահի» համար, ինչպես նաև կենթադրի կրակի դադարեցում Գազայի հատվածում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930