Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար

Եթե ԱՄՆ-ն սկսի միջոցներ ձեռնարկել միջուկային փորձարկումները վերսկսելու համար, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա։

Այս մասին RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե սկսվեն գործընթացներ, որոնք կնշանակեն, որ ԱՄՆ-ն նայում է միջուկային փորձարկումների վերսկսման ուղղությամբ, Ռուսաստանն անմիջապես հայելային պատասխան կտա», — ասել է փոխնախարարը։

Մեկնաբանելով 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի վավերացման հետկանչումը, Ռյաբկովը նշել է, որ Մոսկվայի «համբերությունը սպառվել է»։

«23 տարի սպասել ենք, վերջակետը դրված է:

Թե ինչ կլինի հետո, բաց հարց է։

Դրա պատասխանը լիովին կախված է այն գծից, որը կհետապնդեն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները»,- ասել է նա։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, վավերացման հետկանչումը համարժեք չէ պայմանագրից դուրս գալուն։

«Մենք շարունակում ենք գործել դրա ոգուն և տառին համապատասխան»,- ընդգծել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930