ՌԴ-ն ափսոսում է ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գործունեության «սառեցման» համար և ողջունում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին

Ռուսաստանը ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության «սառեցման» համար և ողջունում է երկրի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս մասին իր ամենշաբաթյան ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պետությունն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար կարևոր և ինչի կարիք ունի, բայց մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը նույնքան օգտակար է անվտանգության ոլորտում, որքան ԵԱՏՄ-ն՝ տնտեսական ոլորտում։ Մենք այս երկու կառույցների շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930