ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մեկին որևէ միլիմետր չի հանձնվել, օկուպացված տարածքներ կան․ վարչապետ

«ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մեկին որևէ միլիմետր չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլ արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու դրա անկյունաքարը»:

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե «ի՞նչ իրավական հիմքով էին 2020-2021 թվականներին Սյունիքի մարզից հանձնվում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները»:

Ըստ Մինասյանի՝ ընդդիմադիր պատգամավորներին արգելվում է ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի փաստաթղթին, ինչի առիթով դատական հայց է պատրաստվում։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել էի, որ ծանոթանայիք այդ թղթերին, ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող գրառումներ եք արել սոցիալական ցանցերում, ձեր քաղաքական նպատակներով շահարկել եք, ես էլ արգելել եմ, լավ եմ արել։ Դատարանի որոշման նկատմամբ էլ մենք մեր դիրքավորումը կունենանք»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ տարածքներից օկուպացված տարածքներ կան, ավելի քան 200 քառակուսի կմ, սակայն հայկական կողմն այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դրել, որովհետև, ըստ վարչապետի, Կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծվի։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031